Jump to content

Ռենե III (Մոնակոյի իշխան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենե III
ֆր.՝ Rainier III
 
Կրթություն՝ Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Ստոու և Հատեմեր
Մասնագիտություն՝ միապետ, քաղաքական գործիչ և ազնվական
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 31, 1923(1923-05-31)[1][2][3][…]
Ծննդավայր Մոնակո
Վախճանի օր ապրիլի 6, 2005(2005-04-06)[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայր Մոնակո
Թաղված Սուրբ Նիկոլասի մայր տաճար
Դինաստիա Գրիմալդիներ
Քաղաքացիություն  Մոնակո
Ի ծնե անուն ֆր.՝ Rainier Louis Henri Maxence Bertrand Grimaldi
Հայր Prince Pierre de Polignac?
Մայր Princess Charlotte, Duchess of Valentinois?
Ամուսին Գրեյս Քելլի
Զավակներ Հանովերի արքայադուստր Կարոլինա[2], Ալբեր II[2] և Սթեֆանի[2]
 
Պարգևներ
Բրոնզե աստղ ոսկե Օլիմպիական շքանշան[4] Ռազմական խաչ 1939—1945 թթ. Փրկիչի շքանշան Ոսկե խթանի պարգև Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով Մանուել Ամադոր Գեռերոյի շքանշան և պարսկական կայսրության հիմնադրման 2500-ամյակին նվիրված հուշամեդալ

Ռենե III ( ֆր.՝ Rainier III, մայիսի 31, 1923(1923-05-31)[1][2][3][…], Մոնակո - ապրիլի 6, 2005(2005-04-06)[1][2][3][…], Մոնակո) լրիվ անունը` Ռենե Լուի Հանրի Մակսենս Բերտրան Գրիմալդի, Մոնակոյի 13-րդ իշխանն է Գրիմալդի տոհմից։ Կառավարել է 1949-2005-ական թվականներին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1923 թվականի մայիսի 31-ին, մկրտության ժամանակ նրան անվանել են Լուի Հանրի Մակսենս Բերտրան Գրիմալդի։ Ծնողները` Շառլոտա Մոնակեցի, Վալենտինուայի դքսուհին և արքայազն Պիեր դե Պոլինյակ։ Դքսության ապագա կառավարիչը կրթությունը ստացել է Մեծ Բիտանիայում, Շվեյցարիայում ( Institut Le Rosey մասնավոր դպրոց) և Ֆրանսիայում, որտեղ ավարտել է «Սյանս Պոն»` Քաղաքագիտական գիտությունների բարձրագույն դպրոց Փարիզում։

1944 թվականին իշխան Ռենեն ծառայության է անցել ֆրանսիական բանակում, և Էլզասում մասնակցել է նացիստական Գերմանիայի դեմ ռազմական արշավին։

Իշխանական գահը ստանձնել է, երբ 1949 թվականի մայիսի 9-ին վախճանվել է պապը` Լուի 2-րդ իշխանը։ Պաշտոնապես տիտղոսի ժառանգը Ռենեի մայրն էր, իշխաուհի Շառլոտան, բայց նա որդու օգտին հրաժարվել է գահից։

1956 թվականին իշխան Ռենեն ամուսնացել է հոլիվուդյան աստղ Գրեյս Քելլիի հետ։ 1982 թվականին իշխանի կինը մահացել է ավտովթարի հետևանքով։

Իշխան Ռենեն մինչև մահը չի ամուսնացել և 2005 թվականին թաղվել է կնոջ կողքին։

Ամուսինները երեք երեխաներ են ունեցել. 1957 թվականին ծնված արքայադուստր Կարոլինան, թագաժառանգ Ալբերը (1958) և արքայադուստր Ստեֆանիան (1965)։

1982 թվականին ավտովթարի ժամանակ մեքենայում գտնվող արքայադուստր Ստեֆանիան ծանր վնասվածքներ է ստացել։

Թագաժառանգ Ալբեր 2-րդը նախկինում համարվում էր Եվրոպայի ամենացանկալի փեսացուն։ 2005 թվականի մարտի 31-ին, հոր հիվանդությամբ պայմանավորած ռեգենտի ֆունկցիան իրականացրել է Ալբեր 2-րդը, իսկ ապրիլի 6-ին, Ռենե 3-րդի մահից հետո նա դարձել է կառավարող իշխան։ 2011 թվականի հուլիսի 1-ին Ալբերը ամուսնացել է Շարլեն Լինետ Ուիթստոկի հետ[5]։

Ներդրումը ֆիլատելիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխան Ռենե 3-րդը հայտնի ֆիլատելիստ էր։ Իր կառավարման տարիներին նա տարբեր մեթոդներով ներգրավված էր նկարների ստեղծման և Մոնակոյում ֆիլատելիաների վերջնական թողարկման աշխատանքի մեջ։ 1948 թվականից սկսած Մոնակոյում ֆիլատելիստական թողարկումների քանակը զգալիորեն աճել է։ Իշխանը համարվում է այն հայտարարության հեղինակը, որ փոստային նամականիշները «երկրի լավագույն դեսպանն են»[6]։ Ռենե 3-րդի ֆիլատելիստական հավաքածուն Մոնակոյի դրամի և նամականիշների թանգարանի հիմնքն է հանդիսացել[7]։

1996 թվականին իշխանին շնորհվել է ֆիլատելի կատալոգների, ալբոմների և ամսագրերի հրատարակիչների համաշխարհային ասոցիացիայի մրցանակ (ASKAT) «Գրան պրի 1996»։ 1997 թվականի նոյեմբերից նա հանդիսանում է Եվրոպական Ֆիլատելիայի ակադեմիայի պատվավոր անդամ։ Այս տիտղոսը նա ստացել է Մոնակոյում անցկացվող միջազգային ֆիլատե ցուցահանդեսի ժամանակ[8][9]։

1999 թվականի փետրվարին արքայազնի հովանու ներքո ձևավորվել է «Մոնտե Կառլո ակումբը»` համաշխարհային ֆիլատելիական էլիտար ակումբ է, որն ունի ավելի քան հարյուր անդամ[10]։

Ռենե 3-րդի դիմանկարը բազմիցս հայտնվել է Մոնակոյի նամականիշների վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Olympedia — 2006.
  5. 2011-07-01. «Князь Монако сочетался браком со спортсменкой из ЮАР». Лента новостей. BBC Russian. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին. {{cite web}}: |author1= has numeric name (օգնություն)
  6. «Prince Rainier's impressive collection». Famous collectors (անգլերեն). Stamp Magazine; MyHobbyStore Ltd. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
  7. «Museum of Stamps and Coins». Museums & Attractions. Things To Do (անգլերեն). Visit Monaco; Monaco Official Site. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
  8. Филарама // Филателия. — 2002. — № 12. — С. 44.
  9. «1997». History (անգլերեն). Académie Européenne de Philatélie — Информация на официальном сайте Европейской академии филателии. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
  10. См. заметку об одном из мероприятий клуба на сайте «AskPhil»: «What an Exhibit!». Club of Monaco Exhibit Table of Contents (անգլերեն). AskPhil; Collectors Club of Chicago[en]. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե III (Մոնակոյի իշխան)» հոդվածին։