Jump to content

Արևածաղիկներ (նկար, Վան Գոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արևածաղիկներ (Վան Գոգ)ից)
Արևածաղիկներ
Tournesols
տեսակնկարների շարք
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1888
բարձրություն92
լայնություն73
ուղղությունՊոստիմպրեսիոնիզմ[1]
ժանրծաղկային նատյուրմորտ
նյություղաներկ և կտավ
գտնվում էՖիլադելֆիայի արվեստի թանգարան, Վան Գոգի թանգարան, Sompo Museum of Art? և մասնավոր հավաքածու, ԱՄՆ
հատվածն էԱրևածաղիկներ, Արևածաղիկներ և Still Life: Vase with Five Sunflowers?
Ծանոթագրություններ
 Sunflowers (van Gogh) Վիքիպահեստում

Արևածաղիկներ (հոլ.՝ Zonnebloemen), նիդերլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի նկարների երկու ցիկլների անվանումը։ Առաջին շարքը ստեղծվել է Փարիզում 1887 թվականին։ Այն նվիրված է հորիզոնական դիրքով դրված ծաղիկներին։ Երկրորդ շարքը ստեղծվել է մեկ տարի հետո՝ ապրիլին։ Այն պատկերում է արևածաղիկների փունջ՝ դրված ծաղկամանի մեջ։ Փարիզյան երկու նկարները գտնվում էին Վան Գոգի ընկերոջ՝ Պոլ Գոգենի մոտ։

Փարիզյան շարք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիչ է հայտնի Վան Գոգի այն տարիների գործունեությունից, երբ նա ապրում էր եղբոր՝ Թեոյի հետ (1886-1888 թվականներ)։ Այն փաստը, որ նա արևածաղիկներ է նկարել, բացահայտվել է միայն 1889 թվականի գարնանը։

Սրանք Վան Գոգի առաջին նկարներն են «ոչինչ՝ բացի արևածաղիկներից» շարքից, որում նա նկարներ է ավելացրել մինչև իր կյանքի վերջը։

Հայտնի է շարքի երկու տարբերակ։ Սակայն շարքի դետալների մասին չեն հանդիպում մեկնաբանություններ Վան Գոգի կողմից։ Տարբերակները տարբերվում են չափերով։ Առաջին տարբերակը նկարված է 20 չափով կտավի վրա, իսկ երկրորդ տարբերակը՝ 15[2]:

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոլ Գոգեն

Վան Գոգը սկսեց նկարել արևածաղիկների շարքը 1888 թվականի ամռան վերջին։ Հայտնի է, որ նկարվող ծաղկեփնջերից մեկը զարդարում էր իր ընկեր Պոլ Գոգենի ննջասենյակը։ Նկարները ցույց են տալիս արևածաղիկները կյանքի բոլոր փուլերում՝ ծաղկումից մինչև թոշնում։ Կտավները նորարարական են համարվում իրենց դեղին սպեկտրի համար, մասամբ՝ նաև այն պատճառով, որ նկարում օգտագործվել են նոր հայտնագործված գունային պիգմենտներ։

Սա այն նկարների շարքին է պատկանում, որ փոխում է իր բնավորությունը և ինչքան երկար ես նայում, ավելի շատ հարստություն է փոխանցում այն։ Բացի այդ, Գոգենը աննախադեպ շատ էր սիրում այս ծաղիկները։
- Վան Գոգ, նամակ եղբորը՝ Թեոյին

Հետագա պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսահակ Իսրայելս, «Կինը Վան Գոգի նկարած արևածաղիկների մոտ», 1917 թվական

1987 թվականի մարտի 31-ին նույնիսկ նրանք, ովքեր հետաքրքրված չէին արվեստով, տեղյակ դարձան Վան Գոգի այս շարքի մասին, երբ ճապոնական ապահովագրական Yasuo Goto ընկերությունը շարքը համարժեք համարեց 39,921,750$-ի[3]։ Լոնդոնում տեղի ունեցած աճուրդի ժամանակ նկարը վաճառվեց նախորդ ռեկորդից 4 անգամ թանկ (նախորդ ռեկորդըը 12 միլիոն դոլար էր, որ վճարվել էր Անրեա Մանտեգնայի «Մագիի հիացմունքը» նկարի համար)։

Հայտնի չէ, թե Յասաու Գոտոն ինքն իր թե իր կազմակերպության համար էր գնել, սակայն նկարն այժմ գտնվում է Տոկիոյի ժամանակակից արվեստի թանգարանում՝ Սեիջի Տոգո Յասուդայի հուշահամալիրում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Tellegen, Annet: Vincent en Gauguin: schilderijenruil in Paris, Museumjournaal 11, 1966, էջեր 42—45.
  • Hoffmann, Konrad: Zu van Goghs Sonnenblumenbildern, Zeitschrift für Kunstgeschichte 31, 1968, էջեր 27—58.
  • Dorn, Roland: «Décoration»: Vincent van Goghs Werkreihe für das Gelbe Haus in Arles, Georg Olms Verlag, Hildesheim, Zürich & New York, 1990, էջեր 58—61, 73—80, 113—117, 335—348, 455—462 ISBN 3-487-09098-8.
  • Welsh-Ovcharov, Bogomila: The Ownership of Vincent van Gogh’s СП'Sunflowers', Burlington Magazine, March 1998, էջեր 184—192.
  • Dorn, Roland: Van Gogh’s 'Sunflowers' series: the fifth toile de 30, Van Gogh Museum Journal 1999, էջեր 42—61.
  • Van Tilborgh, Louis & Hendriks, Ella: The Tokyo 'Sunflowers': a genuine repetition by Van Gogh or a Schuffenecker forgery?, Van Gogh Museum Journal 2001, էջեր 17—43.
  • Stolwijk, Chris, & Veenenbos, Han: The account book of Theo van Gogh and Jo van Gogh-Bonger, Van Gogh Museum, Amsterdam & Primavera Press, Leiden 2002 ISBN 90-74310-82-6.
  • David Douglas Duncan, Sunflowers for Van Gogh, (Rizzoli, New York, 1986).
  • Jan Hulsker, «The Sunflowers», The New Complete Van Gogh: Paintings, Drawings, Sketches, (J.M. Meulenhoff, Amsterdam, 1996), էջեր 352—54.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]